Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այսօր առավել քան առարկայական է հնչում պատերազմին մշտապես պատրաստ լինելու դարավոր ու պարզ բանաձևը

Այսօր առավել քան առարկայական է հնչում պատերազմին մշտապես պատրաստ լինելու դարավոր ու պարզ բանաձևը
30.11.2024 | 11:33

Մեր օրերում ավելի առարկայական է հնչում «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» գաղափարը: «21-րդ դար, քաղաքակիրթ աշխարհ»՝ այս ձևակերպումները միամիտների համար ննջանյութ են:

Վերջին շրջանում պատերազմների բնույթն իր դաժանությամբ և ցինիզմով գերազանցում է մարդկության պատմության ավելի վաղ շրջանի բազմաթիվ պատերազմները միասին վերցրած:

Այսօր մարդկությունը ուղիղ եթերով և իրական ժամանակում տանը նստած հետևում է, թե ինչպես են մի քանի կիլոմետր այն կողմ իր նմանին մորթում, և, որպես կանոն, որևէ ապրումակցում չունի կատարվողի հանդեպ, այլ դրան վերաբերվում է իբրև օրաթերթային հերթական նորություն ու անցնում առաջ:

Այսօր առավել քան առարկայական է հնչում պատերազմին մշտապես պատրաստ լինելու դարավոր ու պարզ բանաձևը, իսկ բնակչության գլխի տակ կեղծ խաղաղասիրական փափուկ բարձ դնողները մեր թշնամիներն են: Սա հստակ պետք է գիտակցել և վարվել այդ մարդկանց հետ այնպես, ինչպես վարվում են թշնամու հետ:

Այլապես պատերազմը կդիմավորենք ոչ թե սահմանին՝ զենքով, այլ մեր տներում՝ քնած:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ